Լրահոս
Տարածաշրջան
18:50
17.01.25
562

Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը

Img default alt hy

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:

Պուտինը նշել է, որ այդ փաստաթուղթը խթան կհաղորդի երկու երկրների փոխգործակցությանը գրեթե բոլոր ուղղություններով։

Փեզեշքիանն ընդգծել է, որ նոր փաստաթղթի ստորագրումը մեծ թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, և դա ամուր հիմք կհանդիսանա առաջ շարժվելու համար։