Լրահոս
Միջազգային
20:20
15.11.22
111

Իրանն ու Ադրբեջանը «պայմանավորվել են». Բաքվում բռնված «լրտեսները» վկայություն են տալիս

Ադրբեջանի դաշտում է Իրանին դիվանագիտական հարված հասցնելու գնդակը: Այդ երկրի ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է, իբրև թե բացահայտված, Իրանի լրտեսական ցանցի անդամների խոստովանությունները:

Ձերբակալված 5 քաղաքացիներից մեկն ասել է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ իսրայելական ու թուրքական ԱԹՍ-ների մասին են տեղեկություններ հարցրել իրանցիները: