Լրահոս
Միջազգային
14:46
17.11.22
97

Իրանն արհեստական բանականությամբ հրթիռներ կարձակի, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը «հատեն կարմիր գիծը»

Իրանը գերժամանակակից, արհեստական բանականությամբ հրթիռներով կհարվածի Երուսաղեմին, եթե Միացյալ Նահանգները և Իսրայելը «կարմիր գիծը հատեն»:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ սիոնիստների հարձակումներին Իրանը պատասխանելու է «Հայբար Շեքան» անունով հրթիռներով, որոնք գործի դնելուց 12 րոպե հետո կարող են ավերածություններ առաջացնել Իսրայելում: