Լրահոս
Հասարակական
11:19
03.02.26
233

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

Img default alt hy

Իրանից դեպի Հայաստան երկու չվերթ չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի չվացուցակից։

Չեղարկվել են փետրվարի 3-ին նախատեսված «Fly Kish»-ի և «Armenia Airways»-ի Թեհրան-Երևան չվերթերը, որոնք պետք է իրականացվեին ժամը 14:45-ին և 16:35-ին։

Չվերթերի չեղարկման պատճառների մասին ոչինչ հայտնի չէ։