Լրահոս
Տարածաշրջան
21:30
20.10.22
103

Իրանի զորքը «ճեղքում է ջրերը, ոչնչացնում թշնամուն». Թեհրանի առաջին զորավարժությունը՝ Արաքսի վրա

Աբդոլահիանի այցը Երևան տեղի է ունենում Ադրբեջանի հետ սահմանին իրանական բանակի լայնածավալ զորավարժությունների ֆոնին:

Վարժանքների ընթացքում հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները բացահայտ ցուցադրել են, թե ինչ ռազմական միջոցների է տիրապետում Իրանը, որպեսզի չթույլատրի հատել իր կարմիր գծերը:

Ինչպես հայտնի է, Թեհրանը մտավախություն ունի, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» բացելու պատրվակով ներխուժել Սյունիք և կտրել Հայաստանի հետ Իրանի ցամաքային կապը: