Լրահոս
Տարածաշրջան
20:56
04.11.25
274

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը կայցելի Պակիստան

Img default alt hy

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նոյեմբերի 5-ին կգլխավորի բարձր մակարդակի խորհրդարանական պատվիրակության այցը Պակիստան:

Ինչպես հայտնում է IRNA-ն, այցը կայանում է երկու հարևան երկրների միջև քաղաքական և տնտեսական կապերի խորացման ջանքերի շրջանակներում։

Ղալիբաֆը Պակիստան կմեկնի Պակիստանի ազգային ժողովի նախագահ Այազ Սադիքի հրավերով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսլամաբադ կատարած այցի ընթացքում Ղալիբաֆը հանդիպումներ կունենա Պակիստանի ազգային ժողովի և Սենատի խոսնակների ու անդամների հետ։