Լրահոս
Տարածաշրջան
23:00
29.03.23
159

Իրանի վրա հարձակման պլանը ճաքեր է տալիս. Հայաստանի «հնարավորության պատուհանը» բաց է

Հակաիրանական կոալիցիայի՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի ու Թուրքիայի ներքաղաքական խնդիրների պատճառով՝ Իրանի վրա հարձակման պլանի իրագործումը, կարծես, հետաձգվում է: 

Իսրայելում խոսում են քաղաքացիական պատերազմի վտանգի մասին, Էրդողանը ավերակների վրա ընտրությունների է պատրաստվում, Բայդենը ևս նախընտրական հոգսեր ունի: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ այս իրավիճակը մեզ համար հնարավորության բաց պատուհան է՝ Սյունիքի անվտանգությունն ամրապնդելու համար: