Լրահոս
Արցախ
13:24
05.12.22
104

Իրանի քաղաքացիներ՝ Արցախո՞ւմ. Բաքուն նոտա է ուղարկել Իրանի դեսպանատուն

Արցախում ճանապարհ փակած ադրբեջանցիները հայտարարել էին, թե Իրանից դիվերսիոն խմբեր են մտել Արցախ:

Ադրբեջանի արտգործնախարարը նոտա է ուղարկել Ադրբեջանում Իրանի դեսպանատուն՝ պարզելու այն տեղեկությունը, թե Իրանի քաղաքացինե՞ր են այցելել Արցախ՝ առանց Բաքվի իմացության: Ադրբեջանի ԱԳՆ-ն իրանցիների այցը համարել էր անօրինական ու նշել, թե իբր խախտվել է իրենց երկրի օրենսդրությունը։