Լրահոս
Աշխարհ
14:32
03.12.22
120

Իրանի նավահանգստային քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել

Img default alt hy

Իրանի Բանդար Խամիր նավահանգստային քաղաքում դեկտեմբերի 3-ին թեթև երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

4 բալ ուժգնությամբ երկրաշարժը սկսվել է տեղական ժամանակով 00:20-ին: Այն զգացվել է նավահանգստային քաղաքի որոշ հատվածներում:

Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտը ստորգետնյա ցնցումների խորությունը գնահատել է 10 կմ (6.2 մղոն) և հայտնել, որ էպիկենտրոնը գտնվել է Բանդար Խամիրից 25 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժի հետևանքով տուժածների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։