Լրահոս
Տարածաշրջան
14:30
03.04.23
84

Իրանի երկնքում հայտնվել են ամերիկյան հետախուզական օդանավեր

Ամերիկյան հետախուզական օդանավեր են հայտնվել Իրանի ջրային տարածքներում: Այս մասին հայտնում է իրանական «ՄԵՀՐ» գործակալությունը: Ամերիկյան Ի-ՓԻ-3-Ե ինքնաթիռը, ըստ լրատվամիջոցի, տեղեկություններ ու տվյալներ է հավաքագրել Իրանի երկնքում: 

Հաղորդվում է, որ Իրանի ռազմածովային ուժերը նախազգուշացում են արել ամերիկյան օդանավին՝ առանց թույլտվության երկրի օդային սահմանը հատելու համար, ինչից հետո օդանավը դուրս է եկել Իրանի տարածքից: