Լրահոս
Միջազգային
13:00
10.05.25
261

Իրանի արտգործնախարարը մեկնել է Ջիդդա՝ բանակցություններ վարելու

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Ջիդդա՝ բարձր մակարդակի բանակցություններ վարելու իր գործընկերոջ և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ 

IRNA–ի փոխանցմամբ՝ Արաղչին մեկնել է Ջիդդա՝ հանդիպելու Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները և միջազգային հարցերը։

Մայիսի 10–ին ավելի ուշ Իրան ԱԳ նախարարը կմեկնի Դոհա՝ մասնակցելու Իրան-արաբական աշխարհ երկխոսության գագաթնաժողովին: Գագաթնաժողովի քննարկումների առանցքում է լինելու տարածաշրջանային համագործակցությունը:

Մինչ մեկնելը Իրանի արտաքին գործերի նախարարը լրագրողներին ասել է, որ Սաուդյան Արաբիա իր այցը մի մասն է տարածաշրջանային խորհրդակցությունների, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունների։

Ըստ նրա՝ միջուկային հարցերի վերաբերյալ տարածաշրջանի երկրների մտահոգությունները կարևոր են ցանկացած կայուն համաձայնագրի հասնելու համար։