Լրահոս
Տարածաշրջան
15:50
14.11.22
121

Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Թեհրանում Ադրբեջանի դեսպանին

Img default alt hy

Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կրկին Իրանի ԱԳՆ է կանչվել։ Այս անգամ Ալի Ալիզադեին Իրանը բողոքի նոտա է հղել Իրանի տարածքում Ադրբեջանի քաղաքացիների հանցավոր գործողությունների հետ կապված։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չափին։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ Ադրբեջանի դեսպանին ներկայացվել են Իրանի տարածքում Ադրբեջանի մի շարք քաղաքացիների հանցավոր գործողությունների ապացույցներն ու հանցանշանները։