Լրահոս
Միջազգային
14:40
17.01.23
87

Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում է

Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնել է Թուրքիա: Անկարայում Հոսեյին Ամիր Աբդոլլահյանը հանդիպելու է թուրք պաշտոնակցի հետ:

Իրանական «ԻՍՆԱ» գործակալությունը հայտնում է, որ դիվանագետները քննարկելու են երկկողմ հարաբերությունները, նաև իրավիճակը Սիրիայում: