Լրահոս
Տարածաշրջան
22:22
17.04.25
332

Իրանի ԱԳ նախարարն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է IRNA-ն: 

Արաղչին երկօրյա այցով Մոսկվա է ժամանել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ 

Մոսկվա ժամանելուն պես Արաղչին ասել էր, որ այնտեղ է՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելու համար: Նա տեղեկացրել է, որ ուղերձը վերաբերում է միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարցերին: