Լրահոս
09:30
18.11.22
108

«Իրանց փորները կուշտ լինի, թքած ունեն». Լենուղիում տները փուլ են գալիս նույնիսկ բարձր ձայնից

Պաշտոնյաների անվերջ ավելացող աշխատավարձերի, միլիարդավոր դրամների հասնող պարգևավճարների մասին լուրերը նույնքան ուժեղ են ցնցում Լենուղիի երկու վթարային շենքերի բնակիչներին, որքան ուժգին ցնցվում են նրանց բնակարանները թեթև քամուց կամ հորդառատ անձրևից: Արմավիրում գտնվող Լենուղի գյուղի վթարային շենքերում ապրող 100 բնակչի կյանքը վտանգի տակ է: