Լրահոս
Քաղաքական
13:35
20.10.22
134

Իրանական ԱԹՍ-ներ գնելու հայտ է ստացել Թեհրանը՝ Երևանից

Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել իրանական արտադրության մարտական անօդաչու սարքեր գնելու համար։

Տեղեկությունը տարածել են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական գեներալ-մայոր ՅահՅա Ռահիմ Սաֆավիին:

Նա ասել է, որ իրանական ԱԹՍ-ներ գնելու համար պաշտոնական հայտ է ներկայացրել 22 երկիր՝ այդ թվում Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլ երկրներ։