Լրահոս
Տնտեսական
13:30
25.01.26
797

Իրական անկախությունը տնտեսական անկախությունն է, իսկ տնտեսական անկախությանը քաղաքական հայտարարություններով չեն հասնում. Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Մեր թիմում լինելու են մարդիկ, որոնք աշխատել են բոլոր կառավարությունների հետ, հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Կարևոր նախապայմանը՝ մաքոր ձեռքեր և պրոֆեսիոնալիզմ: Այս անձն արել է բազմաթիվ սխալներ: Նա պիտի փոխվի և գա նոր թիմ, որը կոնկրետ տնտեսական խնդիրներ է կատարում: Իրական անկախությունը տնտեսական անկախությունն է, իսկ տնտեսական անկախությանը քաղաքական հայտարարություններով չեն հասնում, ուղղակի գործընկերների հետ առևտրաշրջանառության ավելացմամբ:

Մենք ունենք Մերձավոր Արևելք, մենք ունենք նոր զարգացող շուկաներ: Մեր երկրի ղեկավարներն ամեն երկիր գնալով պետք է գնան որս բերեն երկիր. որսը պայմանագրերն են՝ միլիոնավոր դոլարների, որ մեր երկրում ֆինանսական շարժ սկսվի: Երկրի ղեկավարն այսքան ժամանակ որ գնացել է, մի միլիոն պայմանագիր բերե՟լ է Հայաստան: Կարող եմ մի բան ցույց տալ, ակադեմիական քաղաքը, որը հողի վրա ոչ մի բան է եղել: Չէ, չի բերել, որովհետև չի կարող բերել:

Քո երկիրը տարեկան 1,3 միլիարդ դոլարի պարտք է վերցնում, դու ունենում ես պարգևավճարի ֆոնդ, երբ որ քո երկիրն արդեն ահավոր մեծ բեռի տակ է ընկած: Պետք է լուծենք այդ հարցը, առողջացնենք մեր տնտեսությունը և դրանից հետո ունենանք իրավունք մարդուն այդպիսի բան առաջարկել:

Վստահ եղեք, որ դրա կարիքը չկա այս պարագայում: Դրա համար էլ մարդիկ կան, մեր հայրենակիցների նշանակալի մասը տեսնում է ուժի մեջ գործոն այլընտրանք, որովհետև վստահ է, որ այս ուժը չի ունենալու դրա կարիքը: 

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Սամվել Կարապետյանն ամենաքչերից մեկն է, որը չի ընկել արևմտյան պատժամիջոցների մեջ այս պատերազմներն սկսվելուց հետո:

Ինչո՞ւ: Որովհետև նրա աշխատած ամեն լումա աշխատած է և ամենահիասթափեցնողն այս պրոցեսի մեջ Հայաստանի ձևաչափում, որ երբ նրա վերաբերմունքը ներդրումային Հայաստանի հանդեպ միշտ ու հայկական, իշխանություններից մենք տեսնում ենք խանդ, վախ: Չի կարելի վախել սեփական երկրի զավակներից»: