Լրահոս
Հայաստան
21:15
13.04.22
130

«Ինքը մեղքերի թողություն չունի». քաղաքացիներն արձագանքում են Փաշինյանի «խոստովանությանը»

Հայաստանի վարչապետը խորհրդարանի ամբիոնից այսօր խոստովանել է, որ դարձել է «հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ»:

3 հազար 825. սա 44-օրյա պատերազմի զոհերի վերջին պաշտոնական թիվն է, որն այսօր հրապարակել է Նիկոլ Փաշինյանը:

Նա, ըստ էության, ասել է, որ դեռ պատերազմից առաջ գիտեր՝ պատերազմից կարելի է խուսափել՝ հանձնելով Արցախի անվտանգության գոտի համարվող 7 շրջանները, սակայն չի կարողացել իր մեջ ուժ գտել և այդ մասին ասել քաղաքացիներին: Ի՞նչ են մտածում քաղաքացիները Փաշինյանի ու նրա այսօրվա հայտարարությունների մասին, «Հայլուրն» է հետաքրքրվել: