Լրահոս
Հասարակական
22:33
06.11.22
421

Ինքնահրկիզում՝ վարչապետի առանձնատան մոտ

Այսօր երեկոյան կառավարական առանձնատների մուտքի մոտ միջին տարիքի մի տղամարդ ինքնահրկիզվել է՝ ինչ-որ բաներ գոռալուց հետո,- «Հայլուրի» թղթակցին պատմել է Պռոշյան փողոցի մի բնակիչ:

Տարածքում հերթապահող ոստիկանները հրամարիչներով հանգցրել են կրակը, փորձել կանխել ինքնահրկիզումը:

«Մոտ 30 տարեկան տղամարդուն անգիտակից վիճակում տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն»,- «Հայլուրին» ասել է ԱԻՆ խոսնակը:

Այրվածքաբանության կենտրոնից տեղեկացրել են, որ տղամարդը շոկային վիճակում է, փորձում են կապ հաստատել հարազատների հետ: Այլ մանրամասներ հրաժարվել են հայտնել:

Քաղաքացու՝ ծայրահեղ քայլի դիմելու դրդապատճառը հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ինչ է նա գոռացել ինքնահրկիզման փորձ անելուց առաջ: