Լրահոս
Քաղաքական
18:04
17.01.25
1 828

Ինձ իմ որդու արյան գինն է պետք ու այդ գինը վրեժն է․ Աստղիկ Գալեյան

Img default alt hy

«Գնամ Եռաբլուր ի՞նչ ասեմ իմ որդուն, ասեմ՝ հորդ դատեցի՞ն:  Իրանք ամենավերջին սրիկաներն են՝ բռնած մեր իշխանավորներից, ամենաբարձր խավերում նստածներից ու էս կամակատարներից՝ Մասիս Մելքոնյանից ու դատախազ Արթուր Դավթյանից վերջացրած։ Իրանք ամենաստորն են իմ հանդիպած մարդկանցից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղիկ Գալեյանը։

Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի էր դարձել, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։

Այսօր դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, որոշում կայացրեց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին պատժել 2 տարի ազատազրկմամբ, միաժամանակ որոշվեց անմիջապես փոխել խափանման միջոցն ու նրան ուղարկել 3 ամսյա տնային կալանքի։