Լրահոս
Հասարակական
23:15
24.10.24
293

Ինձ համար մեծ պատիվ էր պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին․ Ավինյան

Img default alt hy

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․

«Ինձ համար մեծ պատիվ էր ընդունել և պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանին, Արթուր Դավթյանին, Մալխաս Ամոյանին, Վարազդատ Լալայանին, քանի որ իրենց հաղթանակներն ու գրանցած հաջողությունները ոչ միայն հպարտություն են առաջացնում բոլորիս մոտ, այլ նաև մոտիվացնում են այն երիտասարդներին, ովքեր իրենց առաջին քայլերն են անում մեծ սպորտում։

Երևանի քաղաքապետարանը մեծ կարևորություն է տալիս սպորտին և առողջ ապրելակերպին։ Դրանով են պայմանավորված ոչ միայն մարզադպրոցների վերակառուցումներն ու հիմնանորոգումները, բակային տարածքներում սպորտով զբաղվելու հարմարավետ պայմաններ ստեղծելը, այլ նաև տարատեսակ սպորտային միջոցառումների անցկացումը, որոնց մասնակցում են բազմաթիվ մարզիկներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից»։

Հնարավոր է սա 3 մարդ and Օվալաձև գրասենյակ նկարն է

Հնարավոր է սա 3 մարդ and Օվալաձև գրասենյակ նկարն է

Հնարավոր է սա 5 people նկարն է

Հնարավոր է սա 6 people նկարն է