Լրահոս
Քաղաքական
10:45
30.05.22
308

Ինձ չեք հավանում՝ Երևանում շատ հրապարակներ կան, դուրս եկեք ու դիրքորոշում հայտնեք. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Ինձ չե՞ք հավանում՝ Երևանում շատ հրապարակներ կան, դուրս եկեք ու դիրքորոշում հայտնեք, «24TV»-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանի համոզմամբ, եթե Փաշինյանը մի գրամ մտածում է երկրի ապագայի մասին, ուրեմն՝ պետք է գնա, քանի որ նա այլևս ոչինչ չի կարող անել։

«Նախկինների սխալները շտկվող են, իսկ Փաշինյանի սխալներն անդառնալի են, բայց, այնուամենայնիվ, անցյալի սխալները և արատները չեն կրկնվելու, քանի որ նոր որակի պետություն ենք ստեղծելու։

 Փաշինյանն ունի պաշտոն, բայց չունի իշխանություն, ուժային կառույցներն են պահում»,- նշել է Սաղաթելյանը։