Լրահոս
Միջազգային
16:40
02.08.25
349

Ինդոնեզիայի Ֆլորես կղզում գտնվող Լևոտոբի հրաբուխը շարունակում է ժայթքել

Img default alt hy

Ինդոնեզիայի Ֆլորես կղզում գտնվող Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը երկրորդ օրն անընդմեջ շարունակում է ժայթքել: 

Associated Press-ի փոխանցմամբ՝ նախօրեին երեկոյան տեղի է ունեցել առաջին ժայթքումը և գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը բարձրացել է մինչև 10 կմ: Հինգ ժամ անց հաջորդել է երկրորդ ժայթքումը, այս անգամ մոխիրը և հրաբխային ծագման նյութերը հասել են 18 կմ բարձրության:

Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Ինդոնեզիայի երկրաբանական գործակալությունը հրաբխի լանջերին հայտնաբերել է գազի ամպեր, լավա և ապարների կտորներ՝ ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա:

Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան: