Լրահոս
Առողջապահական
17:00
14.10.22
134

Ինդոնեզիան COVID-19-ի դեմ լրիվ պատվաստում է պահանջել G20-ի գագաթնաժողովի մասնակիցներից

Img default alt hy

Ինդոնեզիայի առողջապահության նախարարությունը G20-ի գագաթնաժողովի բոլոր մասնակիցներից պահանջում Է մինչև նոյեմբերի 15-16-ը գագաթնաժողով ժամանելը վկայագրեր նախապատրաստել COVID-19-ի դեմ լրիվ պատվաստման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հաղորդել Է ANTARA գործակալությունը:

«Մենք յուրաքանչյուր երկրին տեղեկացրել ենք բոլոր մասնակիցների համար COVID-19-ի դեմ լրիվ պատվաստման վերաբերյալ հավաստագրեր նախապատրաստելու անհրաժեշտության մասին»,-Ինդոնեզիայի առողջապահության նախարարության սանիտարական հսկողության և կարանտինի հարցերով տնօրեն Ահմադ Ֆարչանին՝ հանդես գալով վիրտուալ մամուլի ասուլիսում:

«Միջազգային մակարդակով համաձայնեցվել Է, որ լրիվ պատվաստումը նշանակում Է երկու չափաբաժնի ընդունում»,-պարզաբանել Է նա:

Ֆարչանին նշել Է, որ պատվաստումների մասին լրիվ հավաստագրերը պետք Է մասնակիցների կողմից հատուկ հավելվածների միջոցով ներբեռնվեն Ինդոնեզիա ուղևորվելուց 14 օր առաջ:

Սակայն VIP պատվիրակների համար, ինչպիսիք պետությունների ու կառավարությունների ղեկավարներն են, բացառություն Է արվել. նրանց կթույլատրվի պատվաստումների մասին իրենց հավաստագրերն ուղարկել կոմիտեի Էլեկտրոնային փոստի հասցեով: G20-ի գագաթնաժողովը պետք Է տեղի ունենա ինդոնեզական Բալի կղզում, նոյեմբերի 15-16-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: