Լրահոս
Հայաստան
16:22
04.05.21
55

Ինչու չպետք է լրագրողը համապատասխան քննություն չհանձնի ու լիցենզիա չունենա. Սերգեյ Բագրատյան

Img default alt hy

Եվ լրագրողների, եւ պատգամավորների եւ մնացած այլ ոլորտներում բավական անպատասխանատու պահվածք ենք որդեգրում եւ մասնագիտական աշխատանք կատարողները բոլորը չեն, որ հավուր  պատշաճի տիրապետում են իրենց աշխատանքին: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, գրում է news.am-ը։

«Ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչու չպետք է պատգամավորի թեկնածուն, կամ լրագրողը, որը պետք է լրատվություն փոխանցի հանրությանը, համապատասխան քննություն չհանձնի ու լիցենզիա չունենա: Ինչու չպետք է գոնե ստուգվեն գոնե տարրական լեզվի, գրականության, պատմության վերաբերյալ գիտելիքները: Որովհետեւ հաճախ այնպիսի հարցեր ես լսում, որ իսկապես գլխապտույտ է առաջացնում, թե ոնց կարող էր մարդու ուղեղում նման հարց ձեւակերպվել: Այս իմաստով ես առաջարկում եմ փոխադարձ հարգանք լրատվամիջոցների նկատմամբ եւ լրատվամիջոցների կողմից ԱԺ-ի նկատմամբ: Այնպես չի, որ խեղաթյուրելով ինչ-որ մի հաջողություն կարող եք ունանոլ, որովհետեւ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Ընդամենը մի քանի օրից պարզվում է, որ այդ տեսանյութը 10 տարի առաջվա տեսանյութ էր: Կամ չի կարելի օգտագործել նյութեր, որոնք հասարակությանը ցավ են պատճառում: Այսինքն հասարակությանը պահել տոտալ անհանգստության մեջ ինչ-որ խնդիրներ լուծելու համար, անթույլատրելի է»,-ասաց նա: