Լրահոս
Իրավական
12:58
16.04.22
277

Ինչու՞ են Աղվան Հովսեփյանի դեմ գործ հարուցել․ պարզաբանում են փաստաբաննեը

Img default alt hy

«Hraparak.am»-ը գրում է․

«Կոնկրետ որպես գլխավոր դատախազ, որպես Քննչական կոմիտեի նախագահ, կոնկրետ որպես իրավապահ համակարգի աշխատակից պրն Հովսեփյանին այդպես էլ որևէ արարք չմեղսագրվեց՝ բացի այն վերապահումով կաշառքին, որին դեռ կանդրադառնանք։

Փաստորեն խոսակցությունները, թե իրավապահ համակարգում երկար տարիներ աշխատանքի ընթացքում կաշառք և այլն, այդպիսիք իրականում չկան։ Այս մասին քիչ առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբանների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելությում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին վերաբերող քրեական գործը երեկ է ուղարկվել  դատարան։Հսկող դատախազը  հաստատել է մեղադրական եզրակացությունը և  քննելու համար գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Նշված քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Աղվան Հովսեփյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 310-րդ հոդվածով (3 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հինգ դրվագ):

Իսկ 2021թ դեկտեմբերի 10-ի որոշմամբ Վրեժ Մարկոսյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

«Քրեական գործը հարուցել են 2020 թվականի մարտի երեքին։ Հիմա 1,5 տարի հետո, մինչև Աղվան Հովսեփյանին մեղադրանք առաջադրելը, նույնիսկ նրան հարցաքննելու կարիք անգամ չեն զգացել, այսինքն՝ այս գործն այնքան սուտ է եղել, որ նույնիսկ հարցաքննելու կարիք չի եղել։

Հասկանու՞մ եք, այդ գործով մինչև հիմա մեղադրանք չկար, բայց հանկարծ 1,5 տարի հետո որոշեցին մեղադրանք առաջադրեն ու կալանավորեն։ Թե ինչու այդպես արեցին, շատ պարզ է։

Սա համընկավ այն իրադարձությունների հետ, որ Հայաստանում պիտի տեղի ունենար ընտրություններ, իսկ Հովսեփյանը որպես մտահոգ քաղաքացի, որպես հայ արտահայտեց իր դիրքորոշումը, թե ոնց է տեսնում երկրի փրկությունը, ում է պատրաստվում սատարել ընտրություններում և այլն։

Խոսքերից հետո, թե սատարելու է երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հայտնվում են մեղադրանքներն ու այս ամբողջ պրոցեսը»,- հավելեց փաստաբանը»։