Լրահոս
Հասարակական
09:55
07.11.22
271

Ինչո՞ւ էր ինքնահրկիզվել քաղաքացին․ «News.am»

«News.am»-ը գրում է․

«Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզում կատարած 47-ամյա տղամարդը  Ազիզ Ալիյանն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

«News.am»-ի թղթակիցը այրվածքաբանության կենտրոնից հայտնում է, որ Ալիյանը արդեն տեղափոխվել է  հիվանդասենյակ:

Ալիյանի եղբայրը «News.am»-ի ն պատմել է, որ Ազիզը մեքենա ուներ, որով հավաքում և հանձնում էր երկաթյա և պլաստմասսե իրեր, սակայն 10 հազար դրամի տուգանքի պատճառով հարկադիրը այսօր մեքենան խլել է տղամարդուց, այն սկզբում տեղափոխել են տուգանային հրապարակ, այնուհետև հարկադիր ծառայությանը պատկանող տարածք:

Եղբոր խոսքով` Ազիզը հուսահատված ստեղծված իրավիճակից, դիմել է այս քայլին»: