Լրահոս
Քաղաքական
16:10
30.05.22
119

Ինչի՞ց են վախենում նախարարները․ Նրանք անգամ զանգերի չեն պատասխանում

Img default alt hy

«Yerevan.Today»-ը գրում է․

«Վաղ առավոտից ժողովուրդը, ընդդիմադիր պատգամավորները հավաքվել էին կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, որտեղ մի քանի նախարարություն է տեղակայվել: Նրանք պահանջում էին հանդիպում նախարարների հետ։ Սակայն որևէ նախարար այդպես էլ չիջավ։ Ոստիկանները փոխարենը սկսեցին իսկական ջարդ կազմակերպել։

«Yerevan.Today»-ը փորձեց կապ հաստատել կառավարության երրորդ մասնաշենքում տեղակայված նախարարությւոնների ղեկավարների հետ՝ հասկանալու համար, թե ինչու չեն գնում ժողովրդի հետ հանդիպման, ինչո՞ւ են խուսափում, ինչի՞ց են վախենում։ Սակայն ո՛չ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ո՛չ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ո՛չ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ո՛չ էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Նախարարությունների՝ մեր աղբյուրները մեզ հայտնեցին, որ նախարարները լքել են շենքը և անգամ ընդմիջումից հետո չեն վերադարձել»։