Լրահոս
Իրավական
14:32
13.01.21
92

«Իմ քայլը» որոշեց Գագիկ Ջհանգիրյանին առաջադրել որպես ԲԴԽ անդամի թեկնածու. Մակունց

Img default alt hy

«Մենք պարոն Ջհանգիրյանին համարում ենք իր ոլորտի պրոֆեսիոնալ և սա առաջնային դերակատարում է ունեցել։ Այն բոլոր հարցերը կապված հանրային դաշտում շրջանառվող մեկնաբանությունների, տարատեսակ դիրքորոշումների հետ, բոլոր այդ հարցերը հնչել են և խմբակցության տպավորությունն այն է եղել, որ Գագիկ Ջհանգիրյանն այդ առնչությամբ ներկայացնում է սպառիչ պարզաբանություններ»»։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Տեղեկացնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել Գագիկ Ջհանգիրյանի հետ, որից հետո որոշել են նրան առաջադրել որպես Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թեկնածու։

Ինչ վերաբերում է ժամկետներին, Լիլիթ Մակունցն ասաց, որ ԲԴԽ թեկնածուի առաջադրման համար դատավորների և իրավաբան-գիտնականների պահանջները տարբեր են։ Նրա խոսքով դատավորների համար տարիքային սահմանափակում կա, իսկ իրավաբան-գիտնականների համար այդ սահմանափակումը չկա։