Լրահոս
Հասարակական
14:24
14.11.22
106

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին այրվել է «VAZ-2106» մակնիշի մեքենա

Img default alt hy

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10։50-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը (Ն․ Ս․, ծնված 2001 թ․) և ուղևորը (Հ․ Ա․, ծնված 1989 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։12-ին, մարվել՝ 11։14-ին։ Այրվել է «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան։