Լրահոս
Քաղաքական
19:00
09.02.25
569

Ի՞նչ կարող էին քննարկել Մակրոնն ու Էրդողանը․ Հակոբ Բադալյան

Img default alt hy

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Երկու օր առաջ խոսում էի մերձավորարեւելյան «փասիանսում» Ֆրանսիա-Թուրքիա հնարավոր դասավորության մասին, հղվելով այն իրողությունից, որ Սիրիայի նոր նախագահ Ալ Շարաայի Թուրքիա այցից եւ Էրդողանի հետ հանդիպումից երկու օր անց Շարաայի հետ հեռախոսազրույց է ունենում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:

Եվ ահա, դրանից երկու օր անց էլ կայանում է Մակրոն-Էրդողանն հեռախոսազրույց: Նրանց վերջին հեռախոսազրույցը դեկտեմբերի 18-ին էր, սիրիական իրադարձությունների թեմայոբ, երբ Սիրիայում նոր էր տեղի ունեցել «ասադափոխությունը»:

Ի՞նչ կարող էին քննարկել Մակրոնն ու Էրդողանը՝ Սիրիայի նախագահ Ալ Շարաայի հետ հաջորդական շփումներից հետո՝ նախ Էրդողանը, հետո Մակրոնը, իսկ հետո նրանք շփվում են իրար հետ:

Այդ հաջորդականությունը վկայում է, որ Մակրոն-Էրդողան հեռախոսազրույցը ավելի շուտ ինչ որ համաձայնությունների մասին է, քան հակառակը: Տպավորություն է, որ Ալ Շարաային նույնիսկ որոշակի կապող օղակ է եղել նրանց միջեւ, առնվազն այդ դրվագում:

Հարցն այն է, թե ինչ ժամանակի ու տարածության համար է այդ «կապը», որովհետեւ մեզ համար թերեւս էական է՝ այն «կհասնի՞» Կովկաս, թե ոչ»։