Լրահոս
Միջազգային
19:15
12.04.25
297

Ի՞նչ են քննարկել Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները

Img default alt hy

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը Անթալիայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են միջազգային օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ից ստացած տեղեկատվությունը։

«Քննարկվել են Սև ծովում նավարկության անվտանգությանը և ռուս-ուկրաինական հակամարտությունում հրադադարի հասնելուն ուղղված ջանքերին առնչվող հարցեր»,- փոխանցել է լրատվամիջոցի աղբյուրը։

Նշվում է, որ նախարարները գնահատել են երկու երկրների հարաբերությունները, քննարկել էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և Գազայի հատվածում վերջին զարգացումներին։