Լրահոս
Հասարակական
09:45
25.04.25
523

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Երևանում` ապրիլի 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 25-ին, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը, 29-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Մարզերում` ապրիլի 26-ի և 27-ի ցերեկը, 28- 29-ին առանձին շրջաններում, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ին առանձին վայրերում՝ հորդառատ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։