Լրահոս
Հասարակական
00:00
16.10.22
298

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 16-18-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 16-17-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 16-18-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: