Լրահոս
Քաղաքական
14:25
17.04.25
181

Ի՞նչ է լինում, երբ Ադրբեջանի հետ մենակ է մնում Միրզոյանը

 

«Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են, որովհետև այլընտրանք չկա»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին: Միրզոյանի կարծիքով՝ եթե կա խաղաղության օրակարգ, բանակցություններին այլընտրանք չի կարող լինել: Բայց Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը այլ պատկերացում ունի խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ, չի ուզում քննարկել այդ հարցը, քանի դեռ Հայաստանը մի քանի պահանջներ չի կատարել: Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Թուրքիայի միջնորդությունը կարող է օգտակար լինել հայ-ադրբեջաական հարաբերությունների կարգավորման համար, բայց ըստ էության բացառել է, թե Թուրքիան կարող է ուղղակի միջնորդ լինել, որովհետև երկկողմ բանակցություններն են, ըստ Միրզոյանի, արդյունավետ եղել բանակցային պատմության ընթացքում: