Լրահոս
Հասարակական
19:00
25.04.25
292

ՀՅԴ-ն Լիբանանում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել, այրել են դրոշը

Img default alt hy

ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միությունը, ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միությունը եւ ՀՅԴ Պատանեկան միությունը ապրիլի 24-ին պահանջատիրական հավաք է կազմակերպել Լիբանանում Թուրքիայի դեսպանատան դիմաց։

Ցույցի ընթացքում արտասանվել են հայերեն, արաբերեն եւ անգլերեն ելույթներ: Ապա հարյուրավոր երիտասարդներ ու պատանիներ պայքարի կարգախոսներ են հղել:

Դրանցից են. « «Ճանաչումը արդարության առաջին քայլն է», ««Հիշե՛լ, հիշեցնե՛լ, ու պահանջե՛լ», «Ցեղասպանությունը հերքելը ոճիր է»:

Ցույցը ավարտվել է ազգային-հեղափոխական երգերով եւ թուրքական դրոշի այրումով։