Լրահոս
Աշխարհ
12:23
23.04.25
276

Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար

Img default alt hy

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարմինն անձնական նստավայրից՝ Սանտա Մարտայից, որտեղ նա մահացել է ապրիլի 21-ին, տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, շուտով կսկսվի հանրային հրաժեշտը։

Կարդինալ-կեմերլենգո Քևին Ֆարելը, որը նախագահում է թաղման ծեսը, հուղարկավորության աղոթքը կատարել է նախքան աճյունը տեղափոխելը։ 

Արարողությանը մասնակցում են կարդինալներ, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ և եկեղեցու սպասավորներ։ Նրանք երթով քայլել են դագաղի դիմաց՝ հրապարակով։ Հրապարակում տեղակայվել է շվեյցարական գվարդիայի պատվո պահակախումբ։ Պոնտիֆիկոսին հրաժեշտի ամբողջ ծեսը նկարագրված է հատուկ փաստաթղթում, սակայն Ֆրանցիսկոսն իր կենդանության օրոք դրանում որոշակի փոփոխություններ է կատարել՝ պարզեցնելով ընթացակարգը։ Հավատացյալները հավաքվել էին Սուրբ Պետրոսի հրապարակում։