Լրահոս
Աշխարհ
23:08
07.05.25
408

Հռոմի պապ չընտրվեց

Img default alt hy

Ինչպես հայտնել էինք, Վատիկանում Հռոմի պապի ընտրությանը մասնակցող կարդինալները մայիսի 7-ի երեկոյան սկսել են քվեարկությունը:

Քիչ առաջ Սիքստինյան կապելլայի հատուկ ծխնելույզից սև ծուխ է բարձրացել, ինչը նշանակում է, որ Հռոմի պապ չի ընտրվել։

Նշենք, որ կոնկլավը կշարունակվի վաղը։

Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկան հասակում ապրիլի 21-ին: