Լրահոս
Հասարակական
16:30
06.11.25
142

Հրդեհը մարվեց Կոմիտասի Yerevan City-ում. տուժած կա, վնասը դեռ հաշվում են

Կոմիտասի «Yerevan City» սուպերմարկետի տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Մեկ տուժածի մասին է հայտնում Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: Տուժածին հոսպիտալացրել են: 

Կրակը մարելու համար նախ 6 մարտական հաշվարկ է ուղարկվել Կոմիտասի պողոտա, սակայն հետո ստիպված են եղել տեխնիկայի ու անձնակազմի թիվն ավելացնել: Սննդի կետերից մեկում է բռնկվել հրդեհը՝  շինության տանիքում։