Լրահոս
16:37
18.11.22
105

Հրդեհ Վանաձորի բնակելի տնակներից մեկում․ կա տուժած

Img default alt hy

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:17-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բանգլադեշ թաղամասի ատամնաբուժարանի մոտակայքում բնակելի տնակ է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներսիսյան թաղամասի թիվ 10/1 հասցեում՝ բնակելի տնակում (մոտ 77 քմ)։

Ծխահարման հետևանքով բնակիչ Ս․ Մ․-ն հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։42-ին։