Լրահոս
Հասարակական
12:00
24.10.24
248

Հրդեհ՝ Վաղարշապատում. ծուխը տեսանելի է մի քանի հարյուր մետրից

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի «Տնկարաններ» կոչվող տարածքում անասնագոմի մոտ կացարան է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտ Ավագյանի անասնոգոմերի մոտ եղած փայտե տնակում:

Ըստ Ա. Ավագյանի՝ հրդեհի պատճառը հնարավոր է եղած լինի հոսանքալարերից:  

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: