Լրահոս
Արցախ
11:10
18.10.22
87

Հրդեհ Ստեփանակերտում. այրվել է փայտե տնակ

Img default alt hy

Հոկտեմբերի 16-ին ժամը 15:41-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Նաբերեժնայա թաղամասում բռնկված հրդեհի մասին:

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով ժամը 15:42-ին անմիջապես կանչի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է հրդեհը բռնկվել է կենցաղային նպատակով օգտագործվող տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, լիկվիդացվել` ժամը 16:55-ին:

Այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող փայտե տնակը:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: