Լրահոս
Հասարակական
12:39
12.11.22
123

Հրդեհ՝ սրճարանի խոհանոցում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Img default alt hy

Նոյեմբերի 12-ին, ժամը 04։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող սրճարաններից մեկի խոհանոցում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:42-ին, մարվել՝ 04:53-ին: Այրվել է խոհանոցը՝ կենցաղային իրերով: