Լրահոս
Հասարակական
19:00
20.03.25
180

Հրդեհ՝ Եղեգնաձոր քաղաքում

Img default alt hy

Մարտի 20-ին` ժամը 08:44-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդանի փողոցում գտնվող շինություններից մեկում տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։38-ին, մարվել՝ 10։06-ին։ Այրվել են էլեկտրական շարժիչները (4 հատ) և մալուխները, վնասվել՝ օդափոխման համակարգը և ջերմամեկուսիչ շերտը։