Լրահոս
15:55
31.12.22
195

Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի Վարսեր գյուղում

Img default alt hy

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 12:42-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարսեր գյուղի առաջին փողոցի 6-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:02-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել է մոտ 150 հակ պահեստավորած անասնակեր և ծածկից մոտ 25 քմ փայտյա կառուցատարրեր։