Լրահոս
Հայաստան
19:51
23.02.22
174

Հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի տներից մեկում

Img default alt hy

Փետրվարի 23-ին, ժամը 13։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

ԱԻ նախարարության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 13։56-ին։ Տան բակում այրվել են բաց խոհանոցի գույքը (մոտ 6 քմ), 2-րդ հարկում` հյուրասենյակի (մոտ 20 քմ) գույքը՝ մասամբ և ջերմահարվել է տան խոհանոցի (մոտ 6 քմ) գույքը ևս մասամբ։