Լրահոս
Հասարակական
10:58
30.05.22
117

Հրազդանում բախվել են BMW-ն և Lada-ն, վերջինս գլխիվայր շրջվել է

Img default alt hy

Մայիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Էրիկ Ջավադյանի վարած BMW և Վարդան Ադիբեկյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Իսկ Lada-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։