Լրահոս
Հասարակական
13:10
03.12.22
127

Հրազդանում բախվել են 07-ն ու ԱՁ տնօրենի Mercedes-ը․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 40-ամյա Էդգար Ն․-ի վարած Mercedes մակնիշի և 36-ամյա Կարեն Հ․-ի վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կարեն Հ․-ն բժկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Էդգար Ն.-ն ԱՁ տնօրեն է։