Լրահոս
Աշխարհ
12:56
17.11.22
122

Հրապարակվել է Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած կնոջ երթուղու տեսանյութը

Img default alt hy

Ստամբուլում կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր նյութեր է հրապարակել թուրքական TRT Haber պորտալը։ Տեսախցիկները ֆիքսել են պայթուցիկով ահաբեկչի երթուղին Թաքսիմ հրապարակից Իսթիքլալի բանուկ զբոսաշրջային փողոցով, փոխանցում է «Shantnews»-ը։

Նկարահանվել է նաև պայթուցիկ սարքը նստարանին դնելու պահը, որտեղ կինը նստել է մոտ 40 րոպե։ Ավելի ուշ նրան բերման են ենթարկել։ Հիշեցնենք՝ Ստամբուլի կենտրոնում գտնվող մարդաշատ Իստիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ է մահացել, 81 մարդ՝ վիրավորվել, այդ թվում՝ 3 ռուս կին։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ կիրակի օրը Թուրքիայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի համար կասկածվող անձը ձերբակալվել է, նա խոստովանել է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապերը։ 

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն կասկած է հայտնել, որ ահաբեկչության կատարման ցուցումը ստացվել է Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքից, իսկ կատարողն Աֆրին քաղաքով անցել է թուրքական տարածք: Սոյլուն երկուշաբթի հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները չեն ընդունում ահաբեկչության կապակցությամբ ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները:

Տեսանյութը՝ այստեղ: