Լրահոս
Քաղաքական
21:00
03.12.22
167

Հրապարակի ծակերը. հանցագործության մասին հաղորդում չկա, չկա քրեական գործ

«Հանրապետության հրապարակի շենքերի վրա գայլիկոնով առնվազն 5000 անցք բացելու համար հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվել, քրեական գործ չի հարուցվել»,- հայտնում է քննչական կոմիտեն:

Իրավապաշտպանները պնդում են՝ վանդալիզմը, որ տեղի է ունենում մայրաքաղաքի սրտում, չպետք է բարդել միայն բանվորների կամ քաղաքացիների վրա: Պետք է պատասխանատվության ենթարկվեն գաղափարի հեղինակները: